«Երևանյան» զբոսայգի է կառուցվում Արցախի Մարտունի քաղաքում

07.07.2015, 17:04
/. Նոր զբոսայգի է կառուցվում Արցախի Մարտունի քաղաքում Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանյան» զբոսայգի է կառուցվում Արցախի  Մարտունի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նոր զբոսայգի է կառուցվում Արցախի Մարտունի քաղաքում Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, զբոսայգին կառուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ, և այն, ի նշան բարեկամության, կկրի «Երևանյան» անվանումը:

Ինչպես հայտնում են ծառայությունից, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակության անդամները մասնագիտական խմբի հետ Մարտունու քաղաքապետի ուղեկցությամբ եղել են կառուցվող զբոսայգու շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

««Երևանյան» զբոսայգու հանդիսավոր բացումը նախատեսվում է օգոստոսի 17-ին՝ Մարտունի քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-