Արցախի նախագահ Սահակյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

27.06.2015, 18:04
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ծաբաթ օրն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ Պալմիրա Նաջարյանի հետ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Արցախի նախագահ Սահակյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ծաբաթ օրն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ Պալմիրա Նաջարյանի հետ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Գլենդելի եւ Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը»,–ասված է հաղորդագրությունում:–0–