Շուշիում բացվել է «Ալեքսանդր Թամանյանի ուղին և առաքելությունը» խորագրով ցուցահանդեսը

11.06.2015, 19:15
Շուշի քաղաքի Արվեստի կենտրոնում բացվել է «Ալեքսանդր Թամանյանի ուղին և առաքելությունը» խորագրով շարժական ցուցահանդեսը, հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Շուշիում բացվել է «Ալեքսանդր Թամանյանի ուղին և առաքելությունը» խորագրով ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շուշի քաղաքի Արվեստի կենտրոնում բացվել է «Ալեքսանդր Թամանյանի ուղին և առաքելությունը» խորագրով շարժական ցուցահանդեսը, հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան–ինստիտուտն Արցախ է տարել ճարտարապետի աշխատանքները, ընտանական արխիվը և անձնական իրերը։

Ալեքսանդր Թամանյան ծոռան` Թամանյանի անվան թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանի խոսքով` նման ձևաչափով ցուցադրություններն ուղղված են հասարակությանը մեծ ճարտարապետի կյանքի և գործունեության մասին իրազեկմանը։

Ծրագրին աջակցել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 14-ը:

Ալեքսանդր Թամանյանն ականավոր հայ ճարտարապետ է և քաղաքաշինարար, նեոկլասիկ ուղղության ներկայացուցիչ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը։-0-