Զորամասերից մեկում ղարաբաղցի զինծառայող է զոհվել

10.04.2015, 15:21
ԼՂՀ պաշտպանության բանակի  զորամասերից մեկում ղարաբաղցի զինծառայող է զոհվել, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Զորամասերից մեկում ղարաբաղցի զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.ԼՂՀ պաշտպանության բանակի  զորամասերից մեկում ղարաբաղցի զինծառայող է զոհվել, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը»,–ասված է հաղորդագրությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրությունում:–0–