ԼՂՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայողի
03.03.2015,
13:12
Լեռնային ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա./ Լեռնային ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում հակառակորդի հրազենից զոհվել է զինծառայող, 20-ամյա Արսեն Կարապետյանը.–0--