Մարտական դիրքում զինծառայող է մահացել

14.02.2015, 15:11
Արցախցի զինծառայող, 1995թ.-ին ծնված Արման Սերգեյի Օսիպյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մարտական դիրքում զինծառայող է մահացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. 14 փետրվարի . /Նովոստի-Արմենիա/.  Արցախցի զինծառայող, 1995թ.-ին ծնված Արման Սերգեյի Օսիպյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքը կատարվել է փետրվարի 14-ին ժամը 04:40-ի սահմաններում: Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում: