Զորամասերից մեկի մարտական հենակետում արցախցի զինծառայող է մահացել

11.02.2015, 15:28
Նախօրեին արցախցի զինծառայող է մահացել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամասերից մեկի մարտական հենակետում արցախցի զինծառայող է մահացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արցախցի զինծառայող է մահացել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 10–ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-