Արցախի նախագահը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել սահմանին զոհված շարքային զինծառայողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.–ին ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:-0-

