Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացրած ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

02.12.2014, 14:50
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում Մարտունու ուղղությամբ իրականացրած ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացրած ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում Մարտունու ուղղությամբ իրականացրած ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումն անցել է երեքշաբթի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–