Արցախի նախագահը ներկա է գտնվել Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում անցկացված պատարագին

24.11.2014, 14:42
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Արցախի նախագահը ներկա է գտնվել Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում անցկացված պատարագին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 23-ին երկրի ղեկավարն այցելել է Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար և մասնակցել այնտեղ անցկացված կիրակնօրյա պատարագին:-0-