ԼՂՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
12.11.2014,
18:22
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի և Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձևի ընդունմանը սատարելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի և Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձևի ընդունմանը սատարելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին:
Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Սահակյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել չորեքշաբթի։ -0-