Արցախում «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացվում
07.11.2014,
11:40
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացվում նոյեմբերի 6–ից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացվում նոյեմբերի 6–ից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Օպերատիվ–մարտավարական զորավարժություններում, որոնք անցկացվում են համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, հայաստանյան կողմը օպերատիվ-մարտավարական զորավարժություններին ներգրավված է հիմնականում համադրման և փորձի փոխանակման գործընթացներում` որոնք համակարգում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Ընթացող զորավարժությունների այլ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ: -0-

