Գերմանական Հեսսեն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավարը ժամանել է ԼՂՀ
21.10.2014,
18:23
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ֆերան և Վիլկեսը Արցախ են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Գերմանիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր։ Հանդիպմանը ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-