Արցախի նախագահը հանդիպում է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

20.10.2014, 12:10
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և նրա քրոջ` հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին:
Արցախի նախագահը հանդիպում է ունեցել  հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և նրա քրոջ` հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին:

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Տիգրան Մանսուրյանի արվեստը, որը դարձել է ոչ միայն հայ ազգային, այլեւ համաշխարհային ժառանգության մաս` հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա ստեղծագործությունների նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:-0-