ԼՂՀ ԱԺ նախագահը Բրյուսելում ղարաբաղյան կարգավորման թեման է քննարկել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ

17.10.2014, 13:07
Հոկտեմբերի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ):  
ԼՂՀ ԱԺ նախագահը Բրյուսելում ղարաբաղյան կարգավորման թեման է քննարկել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): 

Այցի շրջանակներում քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի վերաբերյալ հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Ղուլյանը հանդիպել է նաև Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի  ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերին:-0-