ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարվել է պաշտոնից

09.10.2014, 15:57
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարվել է պաշտոնից։
ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարվել է պաշտոնից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարվել է պաշտոնից։

«ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասինե ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով, հրապարակել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի՝ իր պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։ -0-