Կալիֆոռնիայի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

28.08.2014, 13:49
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել, հաղորդում են ԱՄՆ հայկական սփյուռքի հրատարակությունները:
Կալիֆոռնիայի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել, հաղորդում են ԱՄՆ հայկական սփյուռքի հրատարակությունները:

Նախօրեին ընդունված փաստաթղթում կոչ է արվում ԱՄՆ Սենատին և նախագահին ևս ճանաչել ԼՂՀ-ն:

Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն և Լուիզանա նահանգներից հետո Կալիֆոռնիան դարձավ ԼՂՀ-ն ճանաչած 5-րդ նահանգը:-0-