ԼՂՀ նախագահը սփյուռքահայ մի խումբ երիտասարդների է ընդունել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) կողմից կազմակերպված ամառային ուսանողական ծրագրի շրջանակում Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանն ուսանողներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահը կարևորել է Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ այս համատեքստում հատուկ նշանակություն տալով սփյուռքահայ երիտասարդների այցելություններին Հայաստան և Արցախ, պատմական Հայրենիքում ապրելուն ու աշխատելուն:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-