Արցախի նախագահը «Հայաստան» հիմնադրամի` Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենի հետ Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր է քննարկել

16.05.2014, 17:35
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:
Արցախի նախագահը  «Հայաստան» հիմնադրամի` Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենի հետ Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր է քննարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախի զարգացման գործում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունը` հույս հայտնելով, որ նման հայրենանվեր կեցվածք կառույցը կցուցաբերի նաեւ ապագայում:-0-