416.32
6.61
408.2
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂՀ խորհրդարանը քննարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցերը

11:33
03 Փետրվարի 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցը քննարկվել է նախօրեին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որն առաջինն էր խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում նշվել է, որ շրջանառության մեջ մտած 4 օրինագծից երկուսը պատգամավորական նախաձեռնության արդյունք է, իսկ երկուսը ստացվել է կառավարությունից։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ նստաշրջանի օրակարգն առաջիկայում կհամալրվի ինչպես գործադիրի, նույնպես և պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնություններով:

 

Խորհրդակցությանն այնուհետև անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ` հունվարի 18-ին Հայաստանի խորհրդարանում անցկացված խորհրդակցությանը, ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցության արդյունքներին: Մասնավորապես, ներկայացնելով ՀՀ ԱԺ-ում անցկացված խորհրդակցությանը` ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ հնչած տեսակետները, խորհրդարանի նախագահը մատնանշել է դրանցից բխող հետևություններն ու առաջիկա անելիքները:

 

Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաև հարցեր` կապված ընթացիկ ամսում սպասվող խորհրդարանական և այլ միջոցառումների  կազմակերպման ու անցկացման խնդիրների հետ, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Քննարկմանը մասնակցել են ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:23
07 Հուլիսի 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. ի՞նչ են քննարկել
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. ի՞նչ են քննարկել
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում