Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ` կուսակցության առաջնորդ Արա Հարությունյանի գլխավորությամբ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
«Նախագահ Սահակյանը նշել է, որ հանրապետության քաղաքական ուժերի և կուսակցությունների հետ կարևոր հարցերի քննարկումը դարձել է բարի ավանդույթ և դրական է ազդում ներքին քաղաքական դաշտի կայացման ու զարգացման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-