ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժինը:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են շփման գծում տիրող օպերատիվ իրադրությունն ու հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժինը շաբաթ օրը տարածել է հաղորդագրություն, որում հայտնել է 2012 թվականի մեկնարկային օրերին, ինչես նաև նախորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների դրսևոած առանձնակի ակտիվության մասին: -0-