ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի երկու պետի տեղակալներին

12.01.2012, 12:08
ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի երկու պետի տեղակալներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը հունվարի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-