Մոտ 300 քաղաքացի է դիմել ԼՂՀ Օմբուդսմենի գրասենյակ 2011 թվականին

11.01.2012, 20:04
Մոտ 300 քաղաքացի է դիմել ԼՂՀ Օմբուդսմենի գրասենյակ 2011 թվականին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 300 քաղաքցի է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ 2011 թվականին, նախօրեին ԼՂՀ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Նրա խոսքով` 2010 թվականի համեմատ դիմողների թիվը գործնականորեն չի փոխվել: «Նույնն են մնացել նաև խնդիրները: Մարդիկ հիմնականում դիմում են սոցիալական արդարության ապահովման պահանջով»,- նշել է Հայրապետյանը:

Ղարաբաղի օմբուդսմենը հայտնել է, որ նախորդ տարի ավելացել են նաև աշխատանքի իրավունքին վերաբերող դիմում-բողոքները, սակայն դրանք ավելի շատ կապված են մասնավոր, և ոչ թե պետական հատվածի հետ: -0-