Վառվել են Արցախի գլխավոր տոնածառի տոնական լույսերը

16.12.2011, 15:56
Վառվել են Արցախի գլխավոր տոնածառի տոնական լույսերը

Նախօրեի երեկոյան վառվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր տոնածառի տոնական լույսերը, հայտնում է Ստեփանակերտում «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Տոնածառը տեղադրվել է Ստեփանակերտի «Վերածննդի» կենտրոնական հրապարակում: Հրապարակում անցկացվել է տոնական միջոցառում Ձմեռ Պապի, Ձյունանուշի և ժողովրդական հեքիաթների հերոսների մասնակցությամբ:

Երեխաները բանաստեղծություններ են արտասանել և երգեր են երգել, նրանց բաժանվել են նվերներ: Հավաքվածների առջև ելույթ են ունեցել Ստեփանակերտի պարային համույթները:

Տոնական միջոցառումը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Երկրի գլխավոր տասնվեցմետրանոց արհեստական տոնածառը 2008 թվականին ԼՂՀ-ի մայրաքաղաք է բերվել Հոնկոնգից ղարաբաղյան «Կանցլեր» ԲԲԸ-ի կողմից: Եվս մեկ արհեստական տոնածառ է կանգնեցվել Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակում: -0-