ԼՂՀ նախագահը և Հայաստանի պաշտպանության նախարարը քննարկել են բանակաշինության ոլորտի հարցեր

14.12.2011, 13:00
ԼՂՀ նախագահը և Հայաստանի պաշտպանության նախարարը քննարկել են բանակաշինության ոլորտի հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ստեփանակերտում կայացած հանդիպմանը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են, որ ՀՀ և ԼՂՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը  հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը: -0-