ԼՂՀ շախմատի տղամարդկանց առաջնություն է տեղի ունեցել Ստեփանակերտում
13.12.2011,
18:12
ԼՂՀ շախմատի տղամարդկանց առաջնություն է տեղի ունեցել Ստեփանակերտում
ԼՂՀ շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունն է անցկացվել դեկտեմբերի 1-11-ը Ստեփականերտի Շախմատի կենտրոնական տանը, Ղարաբաղի մայրաքաղաքից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Համառ պայքարի արդյունքում, որին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժեղագույն շախմատիստները, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են ստեփանակերտցիներ՝ Հովիկ Հայրապետյանը, Արթուր Բաբայանը և Էդիկ Ղուկասյանը՝ համապատասխանաբար:
Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական մրցանակներով: -0-