Ստեփանակերտի նախկին քաղաքապետը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական
16:40
01 Դեկտեմբերի 2011
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական, հայտնում է Ղարաբաղի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միքայելյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է հինգշաբթի: -0-