+12
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն արժանի պատասխան կստանա Ղարաբաղի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում

17:52
30 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմն արժանի պատասխան կստանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Նոյեմբերի 19-20-ին Ղարաբաղում ադրբեջանական կողմից դիպուկահարների կրակի հետևանքով զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային երկու զինծառայողներ՝ Արեն Սիմոնյանը և Միհրան Մարգարյանը:

«Այդպիսի դեպքերում հակառակորդը միշտ արժանի պատիժ կստանա և կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղի հետ նման ոճով բանակցություններ վարելը կամ խոսելն անիմաստ է»,- նախօրեին լրագրողներին է ասել Հակոբյանը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի մոտոհրաձգային առանձին գնդի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառման ավարտին:

Ըստ նրա՝ ադրբեջանցի դիպուկահարների աշխատանքն առաջնային գծում երբեք խնդիր չի եղել և չի լինի ղարաբաղյան բանակի հրամանատարության և անձնակազմի համար:

Ղարաբաղի պաշտպանության նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները, ովքեր զբաղվում են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, միանշանակ պատասխանատվություն են կրում և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն հետագայում նմանատիպ դեպքերի բացառման համար:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
14:23
09 Մարտի 2023
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել