ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներբուհական համագործակցությանը, այս ոլորտում ամերիկյան առաջատար ուսումնական հաստատությունների հետ կայուն կապերի հաստատմանն ու խորացման հարցերն են քննարկվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Լոս Անջելեսի «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Հաղորդագրության համաձայն՝ մասնակիցները քննարկել են նաև ԱՄՆ-ում Արցախի ճանաչելիության նպաստմանը, նրա ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների ներկայացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:--0--