Ադրբեջանը հոկտեմբերին 1350 անգամ խախտել է ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը

07.11.2011, 10:39
Ադրբեջանը հոկտեմբերին 1350 անգամ խախտել է ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը
Ադրբեջանը հոկտեմբերին 1350 անգամ խախտել է ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ-ի հետ շփման գծում ավելի քան 1350 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Հայաստանի հետ սահմանի վրա գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 200 դեպք, Ղարաբաղի հետ սահմանի վրա՝ 1150 դեպք:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը դիպուկահար հենակետերից ղարաբաղյան ուժերի դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:

Հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմն ու պատասխան գործողությունների է դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ՀՀ Զինված ուժերն ամբողջովին վերահսկում են իրավիճակը շփման գծում:-0-