Ղարաբաղում 2014 թ.-ին փորձնական մարդահամար կանցկացվի. վիճակագրական ծառայություն

27.10.2011, 16:00
Ղարաբաղում 2014 թ.-ին փորձնական մարդահամար կանցկացվի. վիճակագրական ծառայություն

2014 թ.-ին ԼՂՀ-ում փորձնական մարդահամար կանցկացվի, նախօրեին կայացած ԼՂՀ ԱԺ չորրորդ գումարման լիագումար նիստի ժամանակ ասաց ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Ղարաբաղի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2012-2014 թթ.-ի եռամյա ծրագրի հատատման մասին օրինագիծը:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարը նշեց, որ այս ծրագրով սահմանվում են պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղությունները՝ ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական ոլորտների:

Նիստի ընթացքում վերջնական տեսքով ընդունվել են «Կերի մասին» և «Մեղվաբուծության մասին» օրինագծերը:-0-