423.54
7.75
407.21
+32
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 21-22-ը կլինեն Երևանում

15:53
19 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 21-ին և 22-ին կլինեն Երևանում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ըստ նրա, համանախագահները հանդիպում կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:38
01 Հուլիսի 2022
Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ–ն անդրադարձել է Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման հարցին
14:10
30 Հունիսի 2022
Ի՞նչ է լինելու Բերձորի և Աղավնոյի հետ. Գրիգորյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է լինելու Բերձորի և Աղավնոյի հետ. Գրիգորյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը. ՎԻԴԵՈ
12:21
29 Հունիսի 2022
Facebook–ով ու TikTok-ով ծանոթացել են «աղջիկների» հետ ու զորամասի մասին տվյալներ փոխանցել. պետական դավաճանության աղմկահարույց դեպք Արցախում (ՎԻԴԵՈ)
Facebook–ով, TikTok-ով ծանոթացել են «աղջիկների» հետ ու զորամասի մասին տվյալներ փոխանցել. Արցախում պետական դավաճանության աղմկահարույց դեպք է բացահայտվել. ՎԻԴԵՈ
18:29
28 Հունիսի 2022
Ժամանակավորապես դադարեցվելու է Արցախի գազամատակարարումը
Ժամանակավորապես դադարեցվելու է Արցախի գազամատակարարումը
15:48
27 Հունիսի 2022
Ստեփանակերտում խնջույքի սեղանի շուրջ հանել է ատրճանակն ու կրակել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ստեփանակերտում
19:25
25 Հունիսի 2022
Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է. ՊԲ
Արցախում 41-ամյա զինծառայող է մահացել, ևս չորս զինծառայողի վիճակը ծանր է
11:47
23 Հունիսի 2022
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (ՎԻԴԵՈ)
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ՎԻԴԵՈ
17:17
20 Հունիսի 2022
Բաբայան. եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
Բաբայանը հայտարարել է, որ եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
13:21
20 Հունիսի 2022
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
19:42
18 Հունիսի 2022
Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը (ՎԻԴԵՈ)
Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը. ՎԻԴԵՈ
11:13
17 Հունիսի 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ. Միրզոյանը`ԵԱՀԿ ԽՎ նախագահին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
15:57
15 Հունիսի 2022
Փաշինյան. բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս
Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս