ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում ավելի քան 260 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:
«Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և հակառակորդի նախահարձակ մարտավարությանը պատասխանել խիստ անհրաժեշտության դեպքում», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-