414.21
5.15
388.6
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղում շախմատը կընդգրկվի դպրոցական ծրագրի մեջ

15:10
30 Սեպտեմբերի 2011

Առաջիկայում շախմատը կդասավանդվի ԼՂՀ դպրոցներում որպես պարտադիր առարկա, հաղորդում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Հայաստանում այս ուսումնական տարվանից շախմատը դասավանդվում է հանրապետության բոլոր դպրոցներում՝ 2-4-րդ դասարաններում: Ղարաբաղում նմանատիպ ծրագրի իրագործման համար պետք է լիամասշտաբ աշխատանքներ իրականացվեն՝ առաջին հերթին համապատասխան կադրերի պատրաստման ուղղությամբ:

ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում հույս են հայտնել, որ այս ծրագիրը կգործի հաջորդ ուսումնական տարվանից, իսկ հիմա շախմատը փորձնական կարգով դասավանդվում է միայն Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում:

Շախմատի ուսուցիչ Արթուր Բաբայանի (Ղարաբաղի միակ ներկայացուցիչը, ով վերապատրաստման կուրս է անցել Հայաստանում) խոսքերով՝ «շախմատ» առարկան  հինգ դասարաններից ուսումնասիրում են երկրորդ դասարանի 158 աշակերտներ:

Նա տեղեկացրեց, որ շախմատի դասասենյակն ապահովված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից ընծայված անհրաժեշտ գույքով, բոլոր աշակերտներն ունեն դասագրքեր և աշխատանքային տետրեր, որոնք հրատարակվել են Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում մոտավորապես երկու ամսվա ընթացքում վերապատրաստում է անցել շախմատի շուրջ 1215 ուսուցիչ:

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում այս ծրագրի իրագործումը նոր խթան կդառնա շախմատի զարգացման համար և օրինակ կդառնա ողջ աշխարհի համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
22:34
02 Մարտի 2023
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
23:32
01 Մարտի 2023
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
14:36
01 Մարտի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
13:03
27 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ
13:12
25 Փետրվարի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել
16:07
24 Փետրվարի 2023
Արցախը կվերածվի Ջավախքի, բայց առանց հայերի. Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյանը զգուշացնում է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի և մի քանի տարի հետո Ջավախքից կվերածվի Նախիջևանի
20:18
23 Փետրվարի 2023
Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
Արցախի նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները