Ղարաբաղը դիտորդ կուղարկի Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններին

24.08.2011, 16:34
Ղարաբաղը դիտորդ կուղարկի Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններին

ԼՂՀ ներկայացուցիչը  դիտորդական առաքելություն է իրականացնելու օգոստոսի 26-ին Աբխազիայում կայանալիք ընտրություններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԿԸՀ-ից:

«Ղարաբաղից դիտորդ կլինի ԿԸՀ-ի անդամ Սեմիոն Աֆիյանը», - ասաց գործակալության զրուցակիցը:

Աֆիյանը ԼՂՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն է:

Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 26-ին: Նախագահի պաշտոնին հավակնում են Ալեքսանդր Անկվաբը, Ռաուլ Հաջիմբան և Սերգեյ Շամբան:-0-