ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչությունը:
«Հանդիպմանը քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-