Քանդակագործության միջազգային սիմպոզիումը մեկնարկել է Ղարաբաղում

19.07.2011, 14:30
Քանդակագործության միջազգային սիմպոզիումը մեկնարկել է Ղարաբաղում
Քանդակագործության միջազգային սիմպոզիումը մեկնարկել է Ղարաբաղում

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը մեկնարկել է Շուշիում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Սիմպոզիումի բացմանը ներկա են եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր և նախագահ Նարեկ Հարությունյանը, հյուրեր։

ԼՂՀ մշակույթի նախարարության ղեկավարը, նշելով սիմպոզիումին իտալացի քանդակագործների մասնակցությունը, ընդգծել է, որ նրանք իրենց ներդրումն են կատարում Շուշիի վերածնման գործում։
«Այսօր մենք բոլորս միասին շատ կարևոր առաքելություն ենք սկսել, քանի որ խաղաղություն հաստատելու համար առավել լավ միջոց չկա, քան արվեստն է։ Մենք կփորձենք արվեստի միջոցով այդ տարածաշրջանում առավել կայուն դարձնել խաղաղությունը»,- նշել է Աղաբալյանը։ -0-