«Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղի հայերն անցյալում և ներկայում» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսն է անցյացվել ղարաբաղի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում, Ստեփանակարետից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Շնորհանդեսի ընթացքում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը հայտնեց, որ բացի գիտական նշանակությունից, այդ ժողովածուն նաև այլ իմաստ ունի։ «Ժողովուրդը գրիչը ձեռքն է վերցնում, մեծ հաճույքով բարի գործ է անում»,- նշեց Գաբրիելյանը։
Դոնի Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի ներկայացուցիչ Հայկ Տրունյանը հայտնեց, որ ժողովածուի ստեղծման համար բավականին դժվար ճանապարհ է հարկ եղել անցնել, սակայն նման արդյունքի համար արժեր տանջվել։
«Այն գիտական ծավալը, որը կարելի է իրականացնել մեր երկրների միջև, դրական արդյունքների կհանգեցնի ոչ միայն գիտական, այլ կրթական ոլորտում»,- ասաց Տրունյանը։
Նա հայտնեց, որ Ղարաբաղ ներկա այցելության ընթացքում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի միջև ստորագրված նոր համաձայնագրերն անպայման կյանքի կկոչվեն և արդյունավետ կլինեն ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտնականների, այնպես էլ Դոնի Ռոստով քաղաքի համար։
ՀԴՀ մեկ այլ ներկայացուցիչ՝ Գեորգի Գոնչարենկոն, իր հերթին հեռանկարային է անվանել գիտական ոլորտում ԼՂՀ-ի հետ համագործակցությունը՝ ավելացնելով, որ չի փոշմանել, որ ստիպված է եղել հազարավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի այցելի Ղարաբաղ։
«Ղարաբաղն իր բնությամբ ինձ Շվեյցարիան է հիշեցնում, և այստեղ լուրջ գիտական ներուժ կա, որն անհրաժեշտ է բացահայտել և վերլուծել»,- նշեց Գոնչարենկոն։
«Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղի հայերն անցյալում և ներկայում» գիտական հոդվածների ժողովածուում բերված են Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային փոխհարաբերությունների վերաբերյալ հատվածներ՝ սկսած 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմից մինչև մեր օրերը, ինչպես նաև հրապարակված են Ղարաբաղի և Ռուսաստանի գիտնականների աշխատանքները։
Գիրքը հրատարակվել է Դոնի Ռոստովի Հարավային Դաշնային Համալսարանի գիտական խորհրդի և «Մեսրոպ Մաշտոցի» համալսարանի համատեղ ջանքերով։ -0-