Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 180 անգամ. ԼՂՀ ՊԲ

09.07.2011, 16:39
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 180 անգամ. ԼՂՀ ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հուլիսի 2-9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 183 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժինը։

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմն այդ ընթացքում 1024 կրակոց է արձակել ղարաբաղյան ուժերի ուղղությամբ, այդ թվում՝  խոշոր տրամաչափի հրազենից:

«ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկել են առաջնագիծը և ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը: Հայկական
կողմը կորուստներ չի ունեցել»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-