Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերին. Ատբաշյան

07.07.2011, 13:16
Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերին. Ատբաշյան
Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերին. Ատբաշյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերին, եթե դրան չխանգարեն եղանակային պայմանները կամ այլ անկանխատեսելի հանգամանքներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Նրա խոսքերով՝ եթե եղանակը չխանգարի, ապա սեպտեմբերին նախատեսվում է ամբողջությամբ ավարտել շինարարական բոլոր աշխատանքները, որոնք կապված են օդանավակայանի նյութատեխնիկական բազայի հետ:

«Սարքավորումների հիմնական մասն արդեն Ղարաբաղում է, այժմ շարունակվում են օդանավակայանի թռիչքուղու և թիռչքների անվտանգության ապահովման կենտրոնի շինարարական լայնամասշտաբ աշխատանքները», - նշեց Ադբաշյանը:

Ստեփանակերտի նոր օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղևոր, իսկ ուղևորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը CRJ-200 տեսակի երեք 50-տեղանոց ինքնաթիռների միջոցով:

Սկզբում չվերթերն իրականացվելու են օրումեջ, իսկ ապագայում պահանջարկին զուգահեռ կփոխվի նաև թռիչքների պարբերականությունը:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրակացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, սակայն օդանավակայանը կառուցվում է նաև այլ ուղղություններով թռիչքներ կատարելու հեռանկարով:-0-