ԼՂՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Արցախյան հերոսամարտի ընթացքում անհայտ կորած մարտիկների հուշարձանին
30.06.2011,
11:16
ԼՂՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Արցախյան հերոսամարտի ընթացքում անհայտ կորած մարտիկների հուշարձանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ է դրել Արցախյան հերոսամարտի ընթացքում անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանի մոտ:
Հուշահամալիրի այցելությունը կազմակերպվել է Հայրենիքի համար զոհվածների և անհայտ կորածների օրվա կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանից և արտերկրից ժամանած հյուրեր:-0-