«Առողջ կենսակերպ» կարգախոսով մարզական փառատոն է անցկացվել Ստեփանակերտում
15.06.2011,
13:37
«Առողջ կենսակերպ» կարգախոսով մարզական փառատոն է անցկացվել Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Առողջ կենսակերպ» կարգախոսով մարզական փառատոնի հանրապետական փուլն է անցկացվել Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։
Թիմային մրցույթում առաջին մրցանակային տեղն է զբաղեցրել Մարտունու հավաքականը, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, կիսել են Ասկերանի և Ստեփանակերտի թիմերը։
Առաջին տեղը զբաղեցրած թիմը պարգևատրվել է դիպլոմով և գումարային մրցանակով, իսկ երկրորդ և երրորդ տեղերի մասնակիցները դիպլոմներ են ստացել։
Մրցումների տարբեր ձևերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով և գումարային մրցանակներով։ -0-