ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահի հետ
08.06.2011,
13:31
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահի հետ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) Ստեփանակերտ են ժամանել երեքշաբթի տարածաշրջանային այցի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները նախօրեին՝ ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի ժամանակ, հատել են Ադրբեջանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի շփման գիծը:-0-

