Ղարաբաղյան խնդրի ռևանշիստներին պետք է գաղափարական հարված հասցնել. Կազիմիրով

19.05.2011, 14:03
Ղարաբաղյան խնդրի ռևանշիստներին պետք է գաղափարական հարված հասցնել. Կազիմիրով
Ղարաբաղյան խնդրի ռևանշիստներին պետք է գաղափարական հարված հասցնել. Կազիմիրով

Ղարաբաղյան խնդիրը ռևանշիստական դիրքերից դիտարկող ուժերին պետք է գաղափարական  պարտության մատնել, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը։

Ըստ նրա, 2008 թվականին Հարավային Օսեթիայի իրադարձություններից հետո Բաքուն իրեն հաշիվ է տալիս ադրբեջանական վերնախավի համար պատերազմի վտանգի մասին, և շատերը խոսում են Ադրբեջանի կողմից իրավիճակն արհեստականորեն սրելու մասին։

«Բայց ռևանշիստներին զիջել չի կարելի։ Անհրաժեշտ է հասնել նրանց գաղափարային պարտության»,- ասաց Կազիմիրովը «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում։

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցվող սպառնալիքները ԵԱՀԿ սկզբունքներից մեկը՝ ոչ միայն ուժի, այլ նաև ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

«Սակայն ԵԱՀԿ-ն իրեն բավականին համեստ և հանդուրժող է պահում, քանի որ սպառնալիքները պարզապես տեղում են»,- նշեց դիվանագետը՝ ընդգծելով կողմերի քմահաճություններին հարմարվելու անընդունելիությունը։
Նրա խոսքով, ուշադրությունը մշտապես սևեռվում է միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա, թեև գոյություն ունի նաև չորրորդը՝ հակամարտության խաղաղ լուծումը։


Կազիմիրովն անդրադարձավ նաև Ղարաբաղում պատերազմի հնարավոր վերսկսմանն ուղղված ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վերաբերմունքին։ Ըստ նրա, պնդումներին հակառակ, Ռուսաստանն անտարբեր չի մնա դրան և հակամարտության կասեցման անհապաղ միջոցներ կձեռնարկի։

Բացի այդ, Կազիմիրովի խոսքով, քանի որ Ռուսաստանում ավելի մեծ են հայկական և ադրբեջանական համայնքները, ապա հարց կծագի դրանց օրինապահության մասին։

Խոսելով Ադրբեջանի կողմից հնչող օկուպացման պնդումների մասին՝ նա ասաց, որ օկուպացումը պատերազմի պրոդուկտ է, և հենց Բաքուն չէր կամենում այն դադարեցնել։
Կազիմիրովը հիշեցրեց, որ 1994 թվականի ապրիլին ԱՊՀ պետությունների ղեկավարները կտրուկ դրեցին ռազմական գործողությունների և հրադադարի անհրաժետության հարցը՝ այն համարելով հակամարտության կարգավորման հրամայական։

Ըստ Կազիմիրովի, Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, ավելի իրատես մարդ էր ղարաբաղյան խնդրի վերաբերյալ և գիտակցում էր, որ հրադադարի մասին համաձայնագիրն անժամկետ է։
Նա ընդգծեց նաև, որ չի կատարվում հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թվականին ստորագրված համաձայնագիրը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-