Հայաստանի և Ղարաբաղի նախագահներն այցելել են Ստեփանակերտի օդանավակայան
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն ուրբաթ այցելել են Ստեփանակերտի օդանավակայան, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին»,- հաղորդվում է հաղորդագրության մեջ:
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ստեփանակերտի նոր օդանավակայանը, որի բացման տարեթիվը դեռ հայտնի չէ, կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումը կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը՝ CRJ-200 մակնիշի երեք 50 տեղանոց ինքնաթիռներով:
Սկզբնական փուլում չվերթերը կիրականացվեն օրը մեջ, իսկ հետագայում պահանջարկի փոփոխության հետ կփոխվեն նաև չվերթերի հաճախականությունը:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-արմենիա» գործակալությանն էր հայտնել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը սկզբնապես օդանավակայանից չվերթեր կիրականացվի Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, սակայն օդանավակայանը կառուցվում է այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու հեռանկարով:---0-

