ԼՂՀ նախագահը Հայաստանի պաշտպանության փոխնախարարի հետ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել

31.03.2011, 17:20
ԼՂՀ նախագահը Հայաստանի պաշտպանության փոխնախարարի հետ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում:

Հատուկ ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ -0-