ԼՂՀ նախագահը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երիտասարդության խնդիրները

30.03.2011, 17:57
ԼՂՀ նախագահը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երիտասարդության խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է երիտասարդության խնդիրները, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը և երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության և պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ:

Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական և հասարակական հատվածների, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ:

Հանդիպմանը ներկա էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-