Լեռնային Ղարաբաղը մարտի 27-ին կանցնի «ամառային» ժամանակի
25.03.2011,
11:56
Լեռնային Ղարաբաղը մարտի 27-ին կանցնի «ամառային» ժամանակի
Լեռնային Ղարաբաղը մարտի 27-ի կիրակի օրը կանցնի «ամառային» ժամանակի, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ամառային» ժամանակի անցումը կատարվում է ԼՂՀ կառավարության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» համապատասխան որոշման համաձայն:
«Մարտի 27-ի կիրակի օրը, ժամը 02.00-ին Ղաաբաղի տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով տանել առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0--

