ԼՂՀ վարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Բեյրութում

01.03.2011, 20:05
ԼՂՀ վարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Բեյրութում

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին մեկնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ ԿԿ Արցախի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Ծրագրված են ԼՂՀ վարչապետի հանդիպումները Բեյրութի հայկական համայնքի և կուսակցական մարմինների, ինչպես նաև լիբանանահայ գործարարների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-